Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Արցախում՝ ինչպես Հայաստանում․ Նիկոլ Փաշինյանի հերթական զոհը. Անդրանիկ Թևանյան

Արցախում՝ ինչպես Հայաստանում․ Նիկոլ Փաշինյանի հերթական զոհը. Անդրանիկ Թևանյան
30.05.2022 | 07:23

Նիկոլ Փաշինյանը մի շատ վատ հատկություն ունի. ինչին կամ ում դիպչում է, փչացնում է։
Փաշինյանի հերթական զոհը դարձավ մեծ ու քողարկված հավակնություններ ունեցող փոքրիկ մարդը՝ համեստ ու պարկեշտ մարդու իմիջի տակ թաքնված արցախցի բարձրաստիճան պաշտոնյան։


Արցախի գլխին կուտակված սև ամպերի պայմաններում որպես օրվա գլխավոր միջոցառում արձանագրել Ստեփանակերտում կայացած համերգը և չնկատելու տալ հակափաշինյանական ենթատեքստ ունեցող հանրահավաքը կարող է միայն «հատուկ հանձնարարություններով հաճախորդի» պաշտպանության հույսին մնացած մարդը։ Մեծ հավակնություններով փոքրիկ մարդը։
Ամեն դեպքում փաստենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ու մայրաքաղաքի փողոցներում առկա հանրահավաքի ու երթի ոգին երեկ թևածում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու Արցախի փողոցներում։ Այսինքն, Արցախում՝ ինչպես Հայաստանում։


Ինչ վերաբերում է «համերգասերներին», ապա այս հարցում էլ Արցախում Հայաստանի պես է, պարզապես ավելի փոքր մասշտաբով։ Ինչո՞ւ եք կարծում, որ մեր երկրի թշնամիներն իրենց գործակալան ցանցի մեջ ներառել են ՀՀ պետական կառավարման համակարգը, բայց նույնը չեն արել Արցախում։ Իհա՛րկե, արել են։ ՈՒ դա շատ է հեշտացել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին։

Դիտվել է՝ 9215

Մեկնաբանություններ